Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը սեպտեմբերի 16-ին տեսակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող, ադրբեջանական ագրեսիային դիմակայելիս վիրավորված Շիրակի մարզի զինծառայողներին։
Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
«Ընդհանուր առմամբ, տղաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է։ Մարզպետի հետ հանդիպման ժամանակ վերջիններս նշել են, որ բոլորի մարտական ոգին շատ բարձր է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նազելի Բաղդասարյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և շնորհակալություն հայտնել հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանին ու ողջ բուժանձնակազմին՝ հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար։
comment.count (0)