Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է 284 վիրավորների և 79 զոհերի մասին
14:53 - 17 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է 284 վիրավորների և 79 զոհերի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ ռազմական գործողությունների հետևանքով ունի 284 վիրավոր, որոնցից երկուսը, ադրբեջանական կողմի պնդմամբ, խաղաղ բնակիչներ են։

Ըստ ՊՆ հաղորդագրության՝ տուժած 282 զինծառայողներից 43-ը առաջին բուժօգնությունից հետո բանակ են վերադարձել, 115-ի վիճակը լավ է, 103-ի վիճակը միջին ծանրության է, 21-ի վիճակը գնահատվում է ծանր։

«Ադրբեջանական կողմից վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ։ Տուժած քաղաքացիներից մեկն առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել տուն, իսկ մեկ հոգու վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն թարմացրել է նաև զոհերի ցանկը։ Նշվում է, որ զոհերի թիվը հասել է 79-ի։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել