ԱՄՆ պետքարտուղարը կրկին Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը |azatutyun.am|
09:15 - 19 սեպտեմբերի, 2022

ԱՄՆ պետքարտուղարը կրկին Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղարը կիրակի օրը ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ հորդորելով Իլհամ Ալիևին պահպանել Հայաստանի հետ հրադադարը։

«Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին հավատարիմ մնալ հրադադարին, դուրս բերել զինուժը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցերը խաղաղ բանակցություններով կարգավորելու ուղղությամբ»,- հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Ավելի ուշ Թվիթերի իր էջում այդ մասին հաղորդել է նաև Բլինքենը, ընդգծելով, որ կոչ է արել Ալիևին վերադառնալ խաղաղ բանակցությունների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել