Եռաբլուրում ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
12:08 - 21 սեպտեմբերի, 2022

Եռաբլուրում ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝անդրադառնալով այսօր Եռաբլուրում զոհերի հարազատների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին:

«Եռաբլուրում որևէ ակցիայի իրականացումը երբևէ չեմ ընդունել ու չեմ ընդունի։ Եռաբլուրը քաղաքական խաղերի, կոչերի ու բողոքի վայր չի եղել ու չպիտի լինի։ Այսօր ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ և շատ վատ ձևով  բերման են ենթարկել զոհվածների մայրերին։

Որպես Արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում` ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի։ Տղե'րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել