Հայկական կողմը չի բացառում Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպման հնարավորությունը

 |armenpress.am|
22:49 - 22 սեպտեմբերի, 2022

Հայկական կողմը չի բացառում Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպման հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը չի բացառում Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպման հնարավորությունը՝ միաժամանակ շեշտելով, որ այս պահին նման հանդիպում հաստատված չէ։

Այս մասին ասաց  ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Այն հարցին, թե ինչպես ԱԳՆ խոսնակը կմեկնաբանի Թուրքիայի նախագահի՝ ավելի վաղ արված հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը կքննարկվի Պրահայում, Հունանյանը պատասխանեց․

«Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ,  այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ։ Հանդիպման հաստատման դեպքում հանրությանը պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք»։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ քննարկվում է Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցելու հարցը՝ նկատելով, որ, եթե որոշեն մեկնել Չեխիա, ապա, ենթադրաբար, այնտեղ կլինի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հնարավոր է՝ բոլոր  հարցերն այնտեղ քննարկելու հնարավորություն կունենանք»,-ասել էր Էրդողանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել