ԱՄՆ-ում քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը. Հայ դատի հանձնախումբ

 |armenpress.am|
12:04 - 27 սեպտեմբերի, 2022

ԱՄՆ-ում քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը. Հայ դատի հանձնախումբ |armenpress.am|

armenpress.am:  Ամերիկայի Միացյալ Նահանգներում քննարկվում է Հայաստանին ամերիկյան սպառազինություն վաճառելու հարցը, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանվել Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ադրբեջանական ագրեսիայից։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

«1991 թվականին Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր առաջին անգամ Միացյալ Նահանգներում քաղաքականություն մշակողները, Կոնգրեսի երկկուսակցական կայուն ճնշման տակ, քննարկում են Հայաստանին ԱՄՆ սպառազինություն վաճառելու հարցը` օգնելու նրան պաշտպանվել Ադրբեջանի (Թուրքիայի աջակցությամբ իրականացվող) անողոք ագրեսիայից և էթնիկ զտումներից», - հաղորդել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել