Հայաստանում զորակոչի գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով.Թագուհի Թովմասյանն ահազանգում է
 |pastinfo.am|
11:41 - 10 հոկտեմբերի, 2022

Հայաստանում զորակոչի գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով.Թագուհի Թովմասյանն ահազանգում է |pastinfo.am|

pastinfo.am: Հայաստանի սահմանները շարունակում են կահավորման խնդիրներ ունենալ, որոնք օր առաջ պետք է լուծվեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Մենք չենք կարող հավերժ բողոքել բոլորից, բայց ինքներս չհասկանալ, որ ՀՀ իշխանությունը չի անում անհրաժեշտ քայլեր՝ կահավորված առաջնագիծ ապահովելու համար:

Մենք խնդիր ունենք մեր սահմաններն ամրացնելու, մեր դարպասները փակելու, քանի որ մշտապես գտնվում ենք մեր հարևան, բայց՝ ոչ բարեկամ երկրի ծավալապաշտական նկրտումների տիրույթում, որը անընդհատ ցանկանում է իր տարածքներն ավելացնել՝ մեր հայրենիքի հաշվին, պետք է բոլոր ռեսուրսները մեկտեղենք, և թույլ չտանք սա»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանը նաև ահազանգեց, որ Հայաստանում զորակոչի գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Նա մանրամասնեց, որ ծանուցումներն ուղարկվում են քաղաքացիներին և անմիջապես հաջորդ օրը նրանցից պահանջում են ներկայանալ, սակայն մինչ այդ հնարավորություն չի լինում, որ քաղաքացին բուժզննում անցնի.

«Այս գործընթացը պետք է կազմակերպվի մարդկանց իրավունքները չխախտելով, այլ ոչ թե՝ սպոնտան, ինչպես եղել է և շարունակվում է մինչ օրս»,-ասաց Թովմասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել