Ստոլտենբերգը դատապարտել է Ուկրաիանայի քաղաքացիական ենթակառուցվածքներին ՌԴ-ի հարվածները 
 |factor.am|
17:52 - 10 հոկտեմբերի, 2022

Ստոլտենբերգը դատապարտել է Ուկրաիանայի քաղաքացիական ենթակառուցվածքներին ՌԴ-ի հարվածները |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ` քննարկելով ռուսական հրթիռային հարվածները։ Այս մասին Ստոլտենբերգը հայտնել է թվիթերյան գրառմամբ։

«Զրուցել եմ ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ ու դատապարտել Ռուսաստանի սարսափելի և անկանոն հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։

ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել ուկրաինացի քաջ ժողովրդին՝ պայքարելու Կրեմլի ագրեսիայի դեմ այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել