Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանն Ադրբեջանին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի անցկացման օր և վայր է առաջարկել
14:55 - 15 հոկտեմբերի, 2022

Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանն Ադրբեջանին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի անցկացման օր և վայր է առաջարկել

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում անցկացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ժնևում հոկտեմբերի 2-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հաղորդել էր, թե Բայրամովն ասառաջրկել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստն անցկացնել ավելի վաղ, քան նախատեսված է։

Սակայն, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Infocom-ի հետ զրույցում հայտնել էր, որ հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել