Լավ քաղաքականություն չէ անցակետերի 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի գրառմանը
15:11 - 17 հոկտեմբերի, 2022

Լավ քաղաքականություն չէ անցակետերի 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի գրառմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Թվիթերում արձագանքել է Փաշինյանի գրառմանը․

«Հայաստանը պետք է դադարեցնի կեղծ պատրվակները՝ փորձելով խուսափել 2020թ․ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից՝ «Զանգեզուրի միջանցքով» (չակերտները՝ խմբ․) ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների բացման մասով։ Լավ քաղաքականություն չէ, 20 ամիս ձգվող քննարկումներն անտեսելով, անցակետերի 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել ու նշել. «Մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ՝ ապահովելու արևելյան Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել