15 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ․ ԱՆ
11:35 - 21 հոկտեմբերի, 2022

15 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ․ ԱՆ

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Վերահսկողական վարչության կողմից 01.01.2022-15.10.2022թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ 15 հակադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 1-ի մասով խիստ նկատողություն, 5-ի մասով նկատողություն, 9-ի մասով նախազգուշացում, իսկ 9 հարկադիր կատարողների մասով վարույթի նյութերն ընդունվել է ի գիտություն, մարզային բաժնի պետի տեղակալը և 2 ավագ հարկադիր կատարող կարգապահական վարույթի շրջանակներում ներկայացված դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից։

Դիմում-բողոքների ուսումնասիրության շրջանակներում տրված ցուցումների հիման վրա նշանակված 2 ծառայողական քննության արդյունքում՝ 3 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 2 նախազգուշացում, 1 նկատողություն:

 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել