Հակազդեցությունը լինելու է տվյալ գործողությանը համարժեք․ Իրանի գլխավոր հյուպատոսը՝ սահմանների փոփոխության դեպքում ԻԻՀ գործողությունների մասին
16:11 - 21 հոկտեմբերի, 2022

Հակազդեցությունը լինելու է տվյալ գործողությանը համարժեք․ Իրանի գլխավոր հյուպատոսը՝ սահմանների փոփոխության դեպքում ԻԻՀ գործողությունների մասին

Հուսով ենք, որ որեւիցե երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնել, հակառակ դեպքում ԻԻՀ կողմից համապատասխան հակազդեցություն կցուցաբերվի։ Այս մասին ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ պատասխանելով հարցին, որ Թեհրանը բարձր մակարդակով հայտարարում է, թե թույլ չի տալու պատմական սահմանների փոփոխություն, որն է լինելու գործողությունը բացի հայտարարություններից։ 

«Այնպես, ինչպես հարցի մեջ է արծարծվում իրավիճակը, մենք նման իրավիճակ մեր իրականության մեջ չունենք․ մենք իրանցիներս՝ ավելի շատ գործի մարդիկ ենք, քան խոսքի։ Հուսով ենք, որ որեւիցե երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնել, հակառակ դեպքում ԻԻՀ կողմից համապատասխան հակազդեցություն կցուցաբերվի»,- նշել է հյուպատոսը։ 

Ճշտող հարցին, թե ինչպես է դրսեւորվելու այդ հակազդեցությունը, հյուպատոսը պաստասխանեց, որ որպես դիվանագետ միայն կարող է ասել, որ այդ հակազդեցությունը լինելու է տվյալ գործողությանը համարժեք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել