Որեւիցե երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ–ի կողմից Ռոբերտ Քոչարյանին աջակցելու մասին |news.am|
10:20 - 23 ապրիլի, 2019

Որեւիցե երկիր չպետք է խառնվի ՀՀ ներքին գործերին. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ–ի կողմից Ռոբերտ Քոչարյանին աջակցելու մասին |news.am|

news.am: Որեւիցե երկիր չպետք է խառնվի Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի գործողությանն ու ներքին գործերին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ռուսական որոշ լրատվամիջոցներին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ որդեգրել չեզոք դիրքորոշում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ:

Լրագրողի հարցին՝ Ռուսաստանի կողմից Քոչարյանի նկատմամբ սատարում ԱԺ փոխնագահը չի տեսնում, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ «Ռուսաստանի կողմից սատարում» արտահայտությունը ճիշտ է, վերջիվերջո դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, ինչպես մենք չենք խառնվում որեւիցե երկրի ներքին գործերին, այնպես էլ որեւիցե այլ երկիր չպետք է խառնվի Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի, մնացած օրենքների գործողությանն ու ներքին գործխերին։ Կարծում եմ՝ այդ ուղերձը բազմիցս արվել է եւ հետեւություններ մեր գործընկերները կանեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել