Ալեն Սիմոնյանի տեղեկություններով Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի |news.am|
12:36 - 26 հոկտեմբերի, 2022

Ալեն Սիմոնյանի տեղեկություններով Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի |news.am|

news.am: Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու մասին արտահայտությունը որպես այդպիսին համաձայնության հետեւանք չէ, դա ինչ-որ լռելյայն վերջնաժամկետ է, որը երկու կողմն էլ դրա հետ կապված ցանկություններ ունեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի:

«Ես էլ եմ ցանկանում, որ մենք հնարավորինս արագ կնքենք խաղաղության պայմանագիր: Խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ պետք է կնքվի: Կրկնում եմ՝ Հայաստանի 29,8 հազար քառակուսի կմ-ն մեզ համար կարմիր գիծ է»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք հայկական կողմը նախապայման է դնելու, որ քանի դեռ Ադրբեջանի զորքը հետ չի քաշվել Հայաստանի ինքնիշխան տարածքից, որեւէ պայմանագիր չի կնքելու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բոլոր այն տարածքներից, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք են, ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ լքեն: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ դա առաջին կետն է: ես չեմ ուզում խոսել խաղաղության պայմանագրի շրջանակում, որովհետեւ ԱԳ նախարարը չեմ, չեմ ուզում ինչ-որ նախապայմաններ դնեմ, բայց միանշանակ հասկանալի է, որ ոնց կարելի է այլ պարագայում առաջ գնալ: Դա քննարկման ենթակա չէ»:

«Իմ տեղեկություններով, այո, գնալու է»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին գնալու է Սոչի։ Հարցին, թե հանդիպում տեղի ունենալո՞ւ է Իլամ Ալիևի հետ, Սիմոնյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ, որ այո»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել