Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը
 |tert.am|
14:51 - 26 հոկտեմբերի, 2022

Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին։

Պեսկովը նշել է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ նման հանդիպում տեղի կունենա, գրում է gazeta.ru։

«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա, տեղի և ժամանակի առնչությամբ հավելյալ կկողմնորոշվենք», - ասել է Կրեմլի խոսնակը։

Հոկտեմբերի 24-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան ևս մեկ եռակողմ գագաթնաժողովի` քննարկելու եռակողմ և երկկողմանի մի շարք հարցեր։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան անհանգստացած է, որ Արևմուտքը փորձում է Անդրկովկասի տարածք տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»։ Այդուհանդերձ, ընդգծել է Զախարովան, Մոսկվային և Երևանին կռվեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել