Դոնֆրիդն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը
 |azatutyun.am|
14:25 - 28 հոկտեմբերի, 2022

Դոնֆրիդն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության ջանքերի հեռանկարները»: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։

«Եվս մեկ անգամ վերահաստատեցի իմ երկրի հանձնառությունը և լիակատար պատրաստակամությունը՝ հասնելու խաղաղության և կայունության մեր տարածաշրջանում», - գրել է Ջեյհուն Բայրամովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել