Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արևմտյան երկրների կողմից ներկայացված առաջարկները
13:13 - 29 հոկտեմբերի, 2022

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արևմտյան երկրների կողմից ներկայացված առաջարկները

Ընդհանուր առմամբ, մեզ համար անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպվում են արևմտյան երկրների կողմից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջարկված տարբերակները․

«Տարբերակներից մեկի համաձայն, որ եկեք հիմա ԼՂ հարցի վրա շատ չկենտրոնանանք, համարենք այս վիճակը ինչ-որ ձևով ստատուս քվո արձանագրենք և լուծենք ՀՀ-Ադրբեջան հարցը։ Մյուս մոտեցումը այն է, որ եկեք լուծենք ԼՂ հարցը․ կարող է հարց ծագել, բա էդ կողմերից ո՞վ է ԼՂ-ն համարում Ադրբեջանի մաս, և ո՞վ է չի համարում Ադրբեջանի մաս։ Ես իմ վերջին հարցազրույցում ցավով արձանագրեցի, որ միջագային հանրությունը, բոլորը պետությունները՝ առանց բացառության (այսօր չէ միայն, երեկ էլ, առավել ևս 2007 թվականից հետո, դրանից առաջ 1996թ․ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո) Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս։ Եթե աշխարհում կա երկիր, որ Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող հրապարակային արտահայտվի։ Որևէ մեկը թող տպավորություն չստեղծի, թե իրավիճակը այլ է։ 

Մենք ասում ենք ՝ մենք ուզում ենք խաղաղություն, բայց կա մի կարևոր հանգամանք․ նման կոնֆլիկտներում խաղաղություն երբեք չի հաստատվել, եթե չի եղել խաղաղության պայմանավորվածությունների շուրջ երաշխավորներ։ Դրանք կարող են լինել գերտերությունները․ ո՞վ է, որ մեզ օգնում է հասնել խաղաղության, և ո՞վ է, որ երաշխավորում է պայմանավորվածությունների ի կատար ածումը» ,- ընդգծեց վարչապետը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել