Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի
11:20 - 31 հոկտեմբերի, 2022

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Այսօր նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Ըստ հաղորդագրության՝ տեղի կունենա նախագահ Ալիևի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև՝ եռակողմ հանդիպումը։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան ևս մեկ եռակողմ գագաթնաժողովի` քննարկելու եռակողմ և երկկողմանի մի շարք հարցեր։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան անհանգստացած է, որ Արևմուտքը փորձում է Անդրկովկասի տարածք տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել