Հարավկորեական իշխանությունները հայտնում են Սեուլում հրմշտոցի հետևանքով 153 զոհի մասին
 |1lurer.am|
12:10 - 31 հոկտեմբերի, 2022

Հարավկորեական իշխանությունները հայտնում են Սեուլում հրմշտոցի հետևանքով 153 զոհի մասին |1lurer.am|

1lurer.am: Հարավային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ Սեուլում Հելոուինի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի զոհերի թիվն այս պահին 153 մարդ է։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Նրանք նաև խոստովանել են, որ այդ թիվը կարող է աճել, քանի որ 37 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Մահացածներից 97-ը կանայք են, 95-ը՝ 20 տարեկանից ցածր պատանիներ, ևս 4-ը դեռահասներ են։ Ոստիկանությունը պարզել է 141 զոհի ինքնությունը։

Նշվում է, որ դա Հելոուինի առաջին թույլատրված տոնակատարությունն էր Սեուլում երեք տարվա ընթացքում՝ COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով։

Ընդհանուր առմամբ, Սեուլի իշխանությունները 3,7 հազար հայտարարություն են ստացել հրմշտոցից հետո քաղաքացիների անհետացման մասին։

Հոկտեմբերի 29-ի ողբերգությունը տեղի է ունեցել նեղ տարածքում: Yonhap-ը նշում է, որ դա 40 մետր երկարությամբ և 4 մետր լայնությամբ ճանապարհ է, որն աշխույժ ռեստորանային թաղամասը միացնում է քաղաքի գլխավոր փողոցներից մեկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել