Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ շարունակ, ուստի պետք է ինչ-որ ժամանակ վերջ տանք դրան․ Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը |armenpress.am|
16:28 - 31 հոկտեմբերի, 2022

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ շարունակ, ուստի պետք է ինչ-որ ժամանակ վերջ տանք դրան․ Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հետ կապված հարցեր:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, ՌԴ նախագահն ընդգծել է, որ այժմ գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելն է, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:

ՌԴ նախագահը նշել է, որ երկարատև դիմակայությանն անհրաժեշտ է վերջ տալ:  «Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումները, թե ինչ է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի շուրջ: Այս հակամարտությունն արդեն ձգվում է տասնամյակներ, դրա համար անհրաժեշտ է ինչ-որ պահի դրան վերջ տալ: Համաձայն ե՞ք սրա հետ: Ես գիտեմ, որ Դուք դրա քաղաքական կամքն ունեք, և մենք մշտապես դա հաստատում ենք»,- Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Պուտինը:

ՌԴ ղեկավարը նաև ընդգծել է սպասվող եռակողմ հանդիպման ընթացքում առանցքային հարցերում որոշակիություն մտցնելու կարևորությունը, ինչը կօգնի առաջ շարժվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել