2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ. իշխանությունը ոչինչ չի արել պատերազմում հաջողելու համար. Սեյրան Օհանյան
 |news.am|
12:58 - 09 նոյեմբերի, 2022

2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ. իշխանությունը ոչինչ չի արել պատերազմում հաջողելու համար. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: 2018-ից սկսած լուրջ ուշադրություն չի դարձվել ռազմական, ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ գնահատականներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ, գործընթաց, երկիրը ներքաշվել է պատերազմի մեջ: Այդպես է եղել  նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ըստ էության, երկիրը չի տեղափոխվել ռազմական ռելսերի վրա եւ դա է պատճառը, որ տռազմական թատերաբեմում ուժերի դասավորվածությունների, գործողությունների ոչ ճիշտ գնահատականն է բերել պարտության: Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն արել հաջողության  հասնելու համար: Ըստ էության, ոտքի վրա որոշումները մեծ հարված են եղել մեր պետական եւ ռազմական կառավարման գործունեության մեջ»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները դասեր չքաղեցին. «Պատերազմից հետո պետք է  անցկացվեր անվտանգության միջավայրի գնահատական, նոր ձեւավորված դասավորվածության շրջանակում մարտավարական գնահատականներ, եւ դրա արդյունքներով կայացվեին որոշումներ, որն էլ պետք է որոշեր Հայաստանին անհրաժեշտ գերակայությունները:

Ազգային ժողովում աշխատանքի ժամանակ էլ չտեսանք այդ ամենը։ Բոլոր նախաձեռնությունները որոնք եղել են մեր կողմից, հատկապես նրանք՝ որոնք վերաբերում էին Արցախին, նրանք չունեցան քաջություն, որ քննարկեն»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Այսօր այդ ամբողջ ընթացքի վերլուծությունից հետո հանգում ենք  նրան, որ թեպետ պետական ռազմական կառավարման համակարգում չգիտակցությունը բերեց մեզ պարտության, բայց ռազմական գործողությունների տարբեր հատվածներում մեր զինվորներն ու հրամանատարները կատարել են ամեն ինչ, իրավիճակը փրկելու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել