Պուտինն անձամբ ներկա չի լինի G20-ի՝ Բալիում կայանալիք գագաթաժողովին. ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Լավրովը |tert.am|
11:05 - 10 նոյեմբերի, 2022

Պուտինն անձամբ ներկա չի լինի G20-ի՝ Բալիում կայանալիք գագաթաժողովին. ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Լավրովը |tert.am|

tert.am: Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն ասել է Ինդոնեզիայում ՌԴ դեսպանատան մամուլի կցորդ Ալեքսանդր Տումայկինը։ Նրա խոսքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է գագաթնաժողովին մասնակցել առցանց ձևաչափով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինն անձամբ ներկա չի գտնվի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, որը մեկնարկելու է Բալիում նոյեմբերի 15-ի։ 

Ակնկալվում է նաև, որ G20 գագաթնաժողովի շրջանակներում Պուտինն առցանց կմասնակցի հանդիպումներից մեկին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել