Արցախի պատգամավորները երախտագիտության խոսք են հղել Ֆրանսիայի Սենատին Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունելու համար
11:31 - 16 նոյեմբերի, 2022

Արցախի պատգամավորները երախտագիտության խոսք են հղել Ֆրանսիայի Սենատին Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունելու համար

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակի անդամ պատգամավորները երախտագիտության խոսք են հղել Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԺ-ն։

Արցախցի պատգամավորները «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման, հայաստանյան տարածքից վերջինիս անհապաղ նահանջի, 2020 թ.նոյեմբերի 9-ի համաձայնագրի հարգման ստիպման և երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնության կոչ անող» բանաձևի համատեղ առաջարկության համար երախտիքի խոսք են հղել Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոյին, Արտաքին Գործոց և Պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիանս Ասսասսին, Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կաններին, «Կենտրոնական ուժերի Միություն» խմբակցության նախագահ Հերվե Մարսելին, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին:

Նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել