Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դավիթ Խաժակյանը ճիշտ է նկատել՝ մայրաքաղաքի բյուջեում տեղի է ունեցել հոդվածափոխություն, եւ 236 մլն դրամ է հատկացվել՝ աղբատար մեքենաների հրատապ գնումը կազմակերպելու համար:
Իսկ գումարը վերցվել է նախակրթական հաստատությունների հիմնանորոգման համար նախատեսված հոդվածից: Բանն այն է, որ հիմնանորոգումների տարեկան ծրագրով նախատեսված մանկապարտեզներից շուրջ 30-ը ֆինանսավորելու են միջազգային դոնորները*, այսինքն, Երեւանի բյուջեից խնայվում են միջոցներ, որոնք տարվա վերջում դառնալու էին տնտեսում: Փոխարենը, դրանք արդեն այս պահին կծառայեն քաղաքին՝ աղբահանության կարեւորագույն խնդիրը լուծելու համար:
Մանկապատեզների հիմնանորոգման համար նախատեսված տարեկան բյուջեն, հիշեցնեմ, մոտ 1.5 միլիարդ էր: Հոդվածափոխության արդյունքում վերանորոգումների ծավալներչեն փոփոխվի՝ կնորոգվի նույքան մանկապարտեզ, որքան նախատեսված էր տարեսկզբին:
Սա սովորական հոդվածափոխություն է, որն արվում է բյուջետային տարվա ընթացքում տասնյակ անգամներ տարբեր հոդվածներով` տնտեսումների առավել արդյունավետ օգտագործման եւ բյուջեի դինամիկության ապահովման նպատակով»:
comment.count (0)