sport.news.am: Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Ավստրալիայի հավաքականը մրցեց Թունիսի թիմի հետ և առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը 23-րդ րոպեին խփեց ճապոնական «Օկայամայի» 31-ամյա հարձակվող Միթչել Դյուկը։ Նրան գոլային փոխանցում կատարեց ավստրալական «Ադելաիդա Յունայթեդի» 30-ամյա հարձակվող Քրեյգ Գուդվինը, որն առաջին տուրում գրավել էր աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դարպասը։
Թունիսի թիմը 4 հարված կատարեց ավստրալացիների դարպասին, 4 սեյվ կատարեց դանիական «Կոպենհագենի» 30-ամյա դարպասապահ Մեթյու Ռայանը։
D խմբում Ավստրալիան 3 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, Թունիսը վերջինն է՝ 1 միավոր։
Առաջին տուրում Թունիսիը 0:0 հաշվով էր խաղացել դանիացիների հետ, Ավստրալիան 1:4 հաշվով պարտվել էր աշխարհի չեմպիոն Ֆրանսիային։
Վերջին տուրում նոյեմբերի 30-ին Ավստրալիան կխաղա Դանիայի, Թունիսը՝ Ֆրանսիայի հետ։
ԱԱ-2022. D խումբ, երկրորդ տուր․ Ֆրանսիա (1 խաղ)՝ 3 միավոր, Ավստրալիա՝ 3, Դանիա (1 խաղ)` 1, Թունիս՝ 1:
comment.count (0)