Դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է․ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նրա թեկնածությունը չի ներկայացվել նախագահին
 |factor.am|
17:35 - 28 նոյեմբերի, 2022

Դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է․ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նրա թեկնածությունը չի ներկայացվել նախագահին |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին առաջարկել է, որպեսզի Վերաքննիչ դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորի թափուր պաշտոնի համար նրա թեկնածությունը ներկայացվի Հանրապետության նախագահին, սակայն Բալայանը հրաժարվել է։ Այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Լրատվական ծառայության միջոցով փորձեցինք Դավիթ Բալայանից ճշտել, թե որն է եղել հրաժարվելու պատճառը։ Դատավորը փոխանցեց, որ ինքը ԲԴԽ-ին գրավոր հայտնել է պատճառների մասին, և որևէ խնդիր չի տեսնում, որ ԲԴԽ-ն դրանք հրապարակայնացնի։

Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի պաշտոնում անձի թեկնածությունն առաջարկում է այդ անձի համաձայնության դեպքում, և այժմ, փաստորեն, դատավոր Բալայանը չի տվել իր համաձայնությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել