ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Միացյալ Թագավորությունում հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ
09:44 - 13 դեկտեմբերի, 2022

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Միացյալ Թագավորությունում հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոհերթիի և Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել