news.am։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ էրդողանին եւ Դոնալդ Թրամփին իր մտահոգություններն է հայտնել Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթային հրթիռների ձեռքբերման կապակցությամբ։ Այս մասին նա հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքին։
«Այսօր բանակցություններ եմ անցկացրել Էրդողանի հետ, մի քանի շաբաթ առաջ էլ խոսել եմ Թրամփի հետ։ Թուրքիայի դիրքորոշումը պարզ է, սակայն ես փոխանցեցի իմ մտահոգությունները՝ կապված С-400-ների հետ։ Ես նրան նաեւ հայտնեցի, որ այլ համակարգեր ՆԱՏՕ-ի ներսում չեն աշխատելու։
Մեզ հուսադրում են Patriot զենիթահրթիռային համակարգերի մատակարարման Անկարայի և Վաշինգտոնի բանակցությունները։ ՆԱՏՕ-ն Թուրքիայի եւ ԱՄՆ-ի տարաձայնությունները լուծելու ջանքեր է գործադրում»,- ընդգծել է Սթոլթենբերգը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
comment.count (0)