Ադրբեջանի վարչապետը ժամանել է Թբիլիսի
 |azatutyun.am|
16:31 - 15 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանի վարչապետը ժամանել է Թբիլիսի |azatutyun.am|

azatutyun.am: Թբիլիսի է ժամանել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, այսօր նրան ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ադրբեջանի կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հարևան երկրների վարչապետերը բանակցությունների ընթացքում գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում ռազմավարական գործընկերության զարգացման կապակցությամբ։

Հաղորդվում է նաև, որ հանդիպման ընթացքում Ասադովն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել