Իրանը պատրաստ է օգնել լուծելու տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն. Աբդոլլահիանը՝ Չավուշօղլուին
 |tert.am|
10:51 - 16 դեկտեմբերի, 2022

Իրանը պատրաստ է օգնել լուծելու տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն. Աբդոլլահիանը՝ Չավուշօղլուին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից։

Դիվանագիտության ղեկավարները քննարկել են փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքները, մտքեր փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու լուծել տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում։

Մևլութ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ Թուրքիան գոհ է Իրանի հետ զարգացող հարաբերություններից՝ նշելով, որ Թեհրանի և Անկարայի միջև կապերի ընդլայնումը կօգնի ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։

Նա նաև Իրանի հետ տարածաշրջանային համագործակցության խթանումը որակել է որպես «խիստ կառուցողական» և ողջունել երկու հարևանների բարձրաստիճան պաշտոնյաների շփումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել