Դատավորներն ընդհանուր ժողով են հրավիրել

 |factor.am|
15:52 - 16 դեկտեմբերի, 2022

Դատավորներն ընդհանուր ժողով են հրավիրել |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում դատավորներն ընդհանուր ժողով են հրավիրել։ ԲԴԽ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։

Նշենք, որ հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի տեղը թափուր է, քանի որ դրա անդամ, իրավական գիտնական Անահիտ Մանասյանը նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ։

ԲԴԽ կայքում հրապարակվել են հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ինքնառաջադրված թեկնածուների անունները։

Ինքնաառաջադրվել է 6 անձ՝ Կարեն Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը, Առնոլդ Վարդանյանը, Սիմոն Ֆարմանյանը, Հասմիկ Ստեփանյանը և Արմեն Եզեկյանը։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել