Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը մարդկային ծանր տառապանք է պատճառում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը․ Էստոնիայի ԱԳՆ
17:32 - 19 դեկտեմբերի, 2022

Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը մարդկային ծանր տառապանք է պատճառում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը․ Էստոնիայի ԱԳՆ

Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը մարդկային ծանր տառապանք է պատճառում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և վնասակար ազդեցություն է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վրա։ Այս մասին նշված է Էստոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Էստոնիան կողմերին կոչ է անում հավատարիմ մնալու 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությանը և վերադառնալու խաղաղ բանակցություններին»,- նշված է ԱԳՆ թվիթերում։

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ին խափանել էր նաեւ Արցախի գազամատակարարումը, որ օրեր անց վերականգնեց։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել