Լաչինի միջանցքի խնդիրը ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակից դուրս է. Զաս
 |aysor.am|
12:10 - 20 դեկտեմբերի, 2022

Լաչինի միջանցքի խնդիրը ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակից դուրս է. Զաս |aysor.am|

aysor.am: ՀԱՊԿ-ը ելնում է նրանից, որ Լաչինի միջանցքի հետ կապված հարցի լուծումը, որը բարձրացնում է Երևանը միջազգային մակարդակով, իր պատասխանատվության շրջանակից դուրս է, ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Լաչինի միջանցքի հետ կապված Հայաստանից դիմումներ չեն եղել։ Մենք ելնում ենք նրանից, որ դա դուրս է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց», - ասել է Զասը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել