Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ տեղաշարժի խոչընդոտները անընդունելի են. ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ
02:03 - 21 դեկտեմբերի, 2022

Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ տեղաշարժի խոչընդոտները անընդունելի են. ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ

Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ 

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը ելույթի ժամանակ նշեց՝ վերջին շրջանի իրադարձությունները շատ մտահոգիչ են. 

«Երկու հանգամանք եմ ուզում ընդգծել․ նախ՝ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ տեղաշարժի խոչընդոտները անընդունելի են։  Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մեկուսացել է ԼՂ բնակչությունը, մարդասիրական հետևանքները օրեցօր վատթարանում են։

Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն սկսել ապրանքների և պարագաների տեղաշարժը միջանցքով՝ միաժամանակ ապահովելվ բնակչության իրավունքները։ Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել եռակողմ հայտարարությամբ նախատեսված հանձնառությունները։ Ֆրանսիան նաև ընդգծում է, որ, Ադրբեջանի կառավարության հանձնառության համաձայն, եռակողմ հայտարարությամբ պետք է երաշխավորված լինի մարդկանց, տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով։

 Ֆրանսիան նաև կոչ է անում անմիջապես ազատ հասանելիություն ապահովել մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների համար՝ հետևանքները կրող բնակչության հետ աշխատելու նպատակով։

Ֆրանսիան կոչ է անում երկու կողմերին ստեղծել միջավայր, որը նպաստավոր կլինի ընթացող բանակցություններում առաջընթացի համար, որը պետք է միայն երկխոսությամբ լինի և ոչ ուժի գործադրմամբ, և պետք է առաջընթաց գրանցել բոլոր չլուծված հարցերի լուծմանուղղությամբ, ներառյալ մարդկանց իրավունքներն ու երաշխիքները։

ԵՄ-ին զուգահեռ Ֆրանսիան կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ապահովման համար, մենք կսատարենք բոլոր քննարկվող թեմաներին՝ հատկապես խաղաղության համաձայնագրի շուրջ, սահմանազատման և սահմանագծման, հաղորդակցության ուղիների բացման և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ»,- հայտարարեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել