factor.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որն արգելափակված է արդեն 17-րդ օրը։ Սա հարցի շուրջ հստակ պատկերացում ունենալու միակ միջոցն է։ Եվ այո՛, լոկ այն փաստը, որ միայն ԿԽՄԿ-ի մեքենաներն են կարողանում տեղաշարժվել, նշանակում է, որ շրջափակումը շարունակվում է»,-Twitter-ում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։
Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:
350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող երկու հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
comment.count (0)