ՌԴ-ն իսկապես մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած իրավիճակով. Պեսկով
14:36 - 29 դեկտեմբերի, 2022

ՌԴ-ն իսկապես մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած իրավիճակով. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ՌԴ-ն իսկապես մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած իրավիճակով։ 

«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովն ընդգծել է, որ «ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի հետ շփումներում»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին կայացել էր Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր․«Տվյալ պահին գլխավոր հարցը, ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում: Գիտեք, արդեն գրեթե 20 օր է Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Ցանկանում եմ հիշեցնել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել