Ադրբեջանի ու Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը |azatutyun.am|
17:51 - 31 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանի ու Էստոնիայի ԱԳ նախարարները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը |azatutyun.am|

azatutyun.am: «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լաչինի միջանցքի հարցը:

Բայրամովը պաշտոնակցին հավաստիացրել է, թե «միջանցքի փակ լինելու մասին հայկական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում»:

Նա ասել է, թե Ադրբեջանը փորձում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն «հայկական կողմը տորպեդահարում է այդ ջանքերը»:

Բայրամովի պնդմամբ հայերը չարաշահել են միջանցքի շահագործումը, քանի որ թույլ են տվել, որ դրանով երթևեկեն երրորդ երկրների քաղաքացիներ: Բացի այդ, ըստ Բայրամովի, միջանցքի վերաբերյալ պայմանավորվածության խախտումների մասին է վկայում նաև այն, որ «դրանով հայերը Հայաստանից Ադրբեջան են փոխադրել Հայաստանում 2021 թվականին արտադրված ականներ»:

«Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի հաղորդագրությունում Լաչինի միջանցքի մասին Էստոնիայի արտգործնախարարի հայտնած տեսակետները ներառված չեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել