ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ոլորտի պատասխանատուները ներկայացրել են գրիպի և սուր շնչառական վարակների առումով իրավիճակը Հայաստանում:
Նախարարության էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մասնագետների դիտարկմամբ՝ ակտիվացում է դիտվում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում:
Անահիտ Ավանեսյանը դեղապահովմանը և բժշկական կազմակերպությունների պատրաստվածության բարձրացմանը միտված հանձնարարություններ է տվել։
comment.count (0)