Իրանը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն, տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանվի. Այաթոլլա Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական
 |tert.am|
12:03 - 06 հունվարի, 2023

Իրանը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն, տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանվի. Այաթոլլա Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդականը վերահաստատել է Թեհրանի բացահայտ դեմ լինելը տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության ցանկացած փոփոխության: Այդ մասին Ալի Աքբար Վելայաթին ասել է Թեհրանում Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Սերգեյ Նիկոլաևիչ Բաբուրինի հետ հանդիպմանը, գրում է Tasnim գործակալությունը:

Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Վելայաթին, կրկնելով այաթոլլահ Խամենեիի խոսքերը, ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն։ Անկասկած, տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանվի»։

Նա նաև մատնանշել է Ուկրաինայի պատերազմը՝ ասելով, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն բախումների տարածման գլխավոր մեղավորներն են։

«Ժամանակակից աշխարհն այլևս միաբևեռ չէ։ Անկախ պետությունների համար չափազանց կարևոր է զգույշ լինել տարածաշրջան իրենց (արևմտյան) ներթափանցման հարցում», - ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել