Վրաստանի նախագահն ու վարչապետը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել են հայերին |armenpress.am|
17:10 - 06 հունվարի, 2023

Վրաստանի նախագահն ու վարչապետը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել են հայերին |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել են Հայ Առաքելական եկեղեցուն և նրա հավատացյալներին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։

Սալոմե Զուրաբիշվիլիի շնորհավորական ուղերձում, ասվում է.

«Ձեզ և ձեր ընտանիքներին, բարության և առաքինության այս սուրբ օրը, որը դուք նշում եք այսօր, մաղթում եմ խաղաղություն, առողջություն և երջանկություն»։

Իրակլի Ղարիբաշվիլիի ուղերձում ասվում է. 

«Այսօր ուզում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և մեր եղբայրական հայ ժողովրդին՝ բոլորին, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ և մեծ տոնով նշում են Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։ Մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել է մեր դարավոր բարեկամությանն ու բարիդրացիությանը։ Ուրախ եմ, որ այս հարաբերություններն ավելի են խորանում։ Մաղթում եմ առողջություն, խաղաղություն և բարեկեցություն»։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել