Երևանի բոլոր փողոցները երթևեկելի են. քաղաքապետարանում ամփոփում են ձնառատ գիշերը
 |armeniasputnik.am|
11:08 - 09 հունվարի, 2023

Երևանի բոլոր փողոցները երթևեկելի են. քաղաքապետարանում ամփոփում են ձնառատ գիշերը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի բոլոր փողոցներն այս պահին երթևեկելի են։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նա հավելեց, որ այս պահին մաքրվում են ստորգետնյա ու վերգետնյա անցումների աստիճանները, շենքերի շքամուտքերի աստիճաններն ու դեպի այգիներ տանող աստիճանները։

«Քաղաքային հասարակական տրանսպորտը որևէ դժվարություն չի ունեցել, անարգել դուրս է եկել երթուղի։ Գիշերվա ընթացքում ԱԻՆ-ից և պարեկային ծառայությունից որևէ ահազանգ չի ստացվել», - ասաց Արեյանը։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հորդորեց, որ պատասխանատուներն ուշադրություն դարձնեն նաև երկրորդական փողոցներին՝ հաշվի առնելով այն, որ առաջիկա օրերին լինելու է 0-ից ցածր ջերմաստիճան։ Արեյանը վստահեցրեց, որ ամեն ինչ հաշվարկված է։

«Հալոցքից հետո գիշերվա 6-ից հետո սառցակալելու է, մենք պետք է ուշադիր լինենք բոլոր ստորգետնյա անցումներում, տրանսպորտային հանգույցներում ու ճանապարհներին։ Սա լինելու է մեր առաջնային խնդիրը»,- ասաց նա։

Արեյանը հավելեց, որ բոլոր աշխատանքները պատշաճ են կատարվել, քանի որ տեխնիկան նախապես մոբիլիզացված է եղել։

Լուսանկարը՝ ՍպուտնիկԱրմենիայի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել