ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԳՆ ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝
1. Հաստատել Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման տեքստում:
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծել։
comment.count (0)