ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Քրիստինե Մկոյանը
17:04 - 16 հունվարի, 2023

ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Քրիստինե Մկոյանը

2023 թվականի հունվարի 16-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց։ Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ նիստի օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:

«Ըստ քվեարկության արդյունքների՝ 162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել