Ապաքինված մեկ արցախցի Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ |news.am|
13:44 - 17 հունվարի, 2023

Ապաքինված մեկ արցախցի Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ |news.am|

news.am: Բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխված արցախցիներից մեկը համապատասխան բուժումը ստանալուց հետո Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման  ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։

«Օրերս ապաքինված մեկ քաղաքացի երկու ուղեցողների հետ վերադարձել է։ Ապաքինված հիվանդներին հետ տեղափոխելու գործընթացը ևս նույն կերպ է գործում։ Այսինքն՝ պետք է լինի դիմումը վերադառնալու մասին, և ըստ այդմ՝ մենք առաջարկում ենք մեր միջնորդությունը, կողմերի հետ համաձայնացնում և աջակցում»,- նշեց Ամատունին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել