«Պետք է անել ամեն ինչ, որ համերաշխություն լինի ամբողջ աշխարհում». Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
17:18 - 17 հունվարի, 2023

«Պետք է անել ամեն ինչ, որ համերաշխություն լինի ամբողջ աշխարհում». Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությունը Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանի ուղեկցությամբ հունվարի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից։

«Այս ամենը տեսնելուց հետո կարող եմ ասել, որ ՄԱԿ-ում և այլ ատյաններում մենք շարունակելու ենք խոսել խաղաղության մասին: Պետք է անել ամեն ինչ, որ համերաշխություն լինի ամբողջ աշխարհում»,- ասել է Նավառատեն։

ԱԺ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում»,- ասվում է ԱԺ-ի տրամադրած տեղեկության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել