Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։ Այս մասին Բաբայանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ շարունակելու է ծառայել պետությանն ու ժողովրդին։
Բաբայանը նաև հայտնել է, որ առաջիիկայում ուղիղ եթերով հանդես կգա Facebook սոցիալական ցանցում․ «Կոնկրետ ժամը կհայտնեմ հեռարձակումից կես ժամ առաջ։ Կանդրադառնանք Արցախում տիրող իրավիճակին, մեր գործողություններին ու քայլերին»։
Հիշեցնենք, որ Դավիթ Բաբայանը Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից ազատվել էր հունվարի 11-ին։ Այդ պաշտոնին նշանակվել է Սերգեյ Ղազարյանը, որը ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչն էր:
comment.count (0)