Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 հիվանդ՝ տարբեր ախտորոշումներով
10:33 - 18 հունվարի, 2023

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 հիվանդ՝ տարբեր ախտորոշումներով

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով վեց հիվանդ՝ տարբեր ախտորոշումներով, այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նրանց ախտորոշումներն են «OU- Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանքի պղտորում, լեյկորիա, աֆակիա», «Th12 ողի մարմնի նորագոյացություն, Th12 L1 ողերի մարմինների օստեոիդ օստեոմա», «Գլխուղեղի նորագոյացություն», «Հղիություն I, 8 շաբաթական», «Գլխուղեղի ձախ ճակատային բլթի նորագոյացություն» և «Հետխոլեցիստեմիկ համախտանիշ, մեխանիկական դեղնուկ, խոլանգիտ, ռեզիդուալ խոլեդոխոլիթիազ»։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է: 

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ։

 

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել