news.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը հերքեց լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկությունն այն մասին, որ ինքը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։
«Նման բան չկա»,- նշեց պատգամավորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԱԺ նախագահին։
Արմեն Չարչյանն այս տեղեկությունը չմեկնաբանեց․ «Ես որեւէ տեղեկություն չունեմ այդ առնչությամբ, դրա համար որեւէ լրատվամիջոցի չեմ կարող մեկնաբանել»։
comment.count (0)