Կարինե Կիրակոսյանը Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնը կզբաղեցնի 6 ամսով, իսկ Կ. Օրբելյանին վերանշանակել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում |tert.am|
18:18 - 01 մայիսի, 2019

Կարինե Կիրակոսյանը Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնը կզբաղեցնի 6 ամսով, իսկ Կ. Օրբելյանին վերանշանակել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում |tert.am|

tert.am: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցիչների կողմից տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված փաստարկների մասով իրավաբանորեն հիմնավորված 12 հակափաստարկ է ներկայացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Սրա վերաբերյալ մինչև օրս դեռևս որևէ պատասխան չի տրվել Օպերայի անձնակազմին: Այս մասին հարցմանն ի պատասխան նշեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից:

Թատրոնից հայտնեցին նաև, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանի և Մշակույթի նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ տնօրենի պաշտոնում Կ. Կիրակոսյանը պետք է պաշտոնավարի 6 ամիս ժամկետով:

Հարցին՝ արդյոք Կ. Օրբելյանը շարունակում է կատարել գեղարվեստական ղեկավարի իր պարտականությունները, թատրոնից պատասխանեցին՝ «Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանի համապատասխան հրամանի համաձայն՝ Կ. Օրբելյանը զբաղեցնում է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը՝ լրիվ դրույքով ու անժամկետ»:

 

 

ԼՐԱՀՈՍ
21:31 • 01/05
ԵԱՏՄ-ում գազի, նավթի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա ստեղծելու դեպքում շատ խնդիրներ կառաջանան․ Վահե Դավթյանը՝ վարչապետի հայտարարության մասին
21:14 • 01/05
Աշխարհի 100 լավագույն շախմատիստների վարկանշային ցանկում 3 հայ շախմատիստ է ընդգրկվել


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել