Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով․ ուստի հուսով ենք, որ հանդիպումը կկայանա Մակրոնի և Միշելի հետ․ Մարուքյան
10:44 - 29 նոյեմբերի, 2022

Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով․ ուստի հուսով ենք, որ հանդիպումը կկայանա Մակրոնի և Միշելի հետ․ Մարուքյան

Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ 

«Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինի նույնը։ Ուստի հուսով ենք, որ հանդիպումը կկայանա Բրյուսելում Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի հետ»,-նշել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են նաև ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել